տուն Լուրեր «Շանթ 2015» զորավարժության շրջանակում Ազգային պատկերասրահում խաղարկվեց մշակութային արժեքների տեղափոխման սցենարը

«Շանթ 2015» զորավարժության շրջանակում Ազգային պատկերասրահում խաղարկվեց մշակութային արժեքների տեղափոխման սցենարը

85
0

11059706_10153609521348501_1198987767175625869_n

«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում խաղարկվեց մի շարք արժեքավոր մշակութային նմուշների` հատուկ ապաստարաններ տեղափոխելու սցենարը: Տարհանման աշխատանքների խաղարկման մեկնարկին Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը նշեց, որ ՀՀ մշակույթի նախարարի հրամանով բարձր պատրաստակամությամբ իրականացնում են Ազգային պատկերասրահում առկա առաջնային մշակութային արժեքների տարհանումը: «Ընդհանուր տարհանման գործընթացում ներգրավված են Ազգային պատկերասրահի տարբեր բաժիններում պահվող մշակութային նմուշներ, որոնք փաթեթավորված վիճակում տեղադրվում են արկղերում. յուրաքանչյուր արկղի պատրաստման համար անհրաժեշտ է մոտ կես ժամ, իսկ առաջնային կարևորության ամբողջ ֆոնդը տեղափոխելու համար` 6­7 ժամ»,­«Արմենպրես»­ի հաղորդմամբ` այս մասին հայտնեց Ծատուրյանը` հավելելով, որ Ազգային պատկերասրահի նմուշների փաթեթավորման գործընթացում ներգրավված են պատկերասրահի ռեստավրացիոն բաժինը և ֆոնդապահները: Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը շեշտեց, որ ֆոնդապահոցում պահվում է մոտ 42 հազար ցուցանմուշ, իսկ Ազգային պատկերասրահում ցուցադրված է միայն 3500 ցուցանմուշ: «Ես լիահույս եմ, որ հետագայում մենք հնարավորություն կունենանք ցուցադրել այս բոլոր ցուցանմուշները»,­ընդգծեց նա` հավելելով, որ ֆոնդապահոցում օդի տաքությունը պահպանվում է 18­22 ջերմաստիճանի սահմաններում: Իր հերթին Ազգային պատկերասրահի գլխավոր ֆոնդապահ Վեհանուշ Փունարջյանը նշեց, որ տարհանվող ցուցանմուշները պատվում են միկալենտային հիմքով թթվածին շնչող թղթով, իսկ հետո հատուկ փափուկ նյութով, որը կպաշտպանի տվյալ մշակույթային առարկան հարվածներից: «Ընդհանրապես` Ազգային պատկերասրահում առկա ցանկացած ցուցանմուշ տեղափոխելիս մենք հաշվի առնում, թե ինչ ավտոմեքենայով է տեղափոխվելու, ինչ ճանապարհ է անցնելու և այլ բազմաթիվ այլ գործոններ»,­նկատեց նա: Ազգային պատկերասրահում առկա առաջնային մշակութային արժեքների տարհանման ցուցակը կազմում են Ազգային պատկերասրահը և ՀՀ մշակույթի նախարարությունը, որից հետո այն հաստատում է ՀՀ կառավարությունը: «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում անցկացված Ազգային պատկերասրահի մշակութային արժեքների պահպանության և տարհանման ծրագիրը բարեհաջող ավարտվեց: Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի հրամանով ստեղծված և նախապես հաստատված խումբն օպերատիվ կերպով գրանցեց մշակութային նմուշները, փաթեթավորեց դրանք, այնուհետև տեղավորեց հատուկ արկղի մեջ: Դրանից հետո նմուշները տեղափոխվեցին անվտանգ, ապահով և գաղտնի ապաստարան:

11218884_10153609520648501_5621352753963534823_n 11350742_10153609521018501_1837014195917417507_n

 

Շարունակությունը՝ այստեղ