տուն Լուրեր «Շանթ-2015» ռազմավարական զորավարժության մեկնարկին մնացել են հաշված օրեր

«Շանթ-2015» ռազմավարական զորավարժության մեկնարկին մնացել են հաշված օրեր

82
0

pnՍեպտեմբեր ամսին ՀՀ պետական եւ ռազմական կառավարման մարմինների հետ անցկացվելիք «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանն ընդառաջ՝ օգոստոսի 25-ին ՊՆ վարչական համալիրում քննարկվել է նախապատրաստական վերջին աշխատանքների եւ առաջադրված հանձնարարականների կատարման ընթացքը, ղեկավար փաստաթղթերին, զորավարժության անցկացման փուլերին եւ ուսումնական խնդիրներին առնչվող մի շարք հարցեր:

Կարեւորելով համապետական նշանակության միջոցառման պատշաճ մակարդակով անցկացման անհրաժեշտությունը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդգծել է, որ «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը պետք դիտարկել երկրի տնտեսության, ազգաբնակչության գաղափարական պատրաստության, հայրենասիրական դաստիարակության եւ տեղակատվական համակարգի հնարավորությունների՝ զորահավաքային պատրաստականության խնդիրների կատարման ընթացքում համատեղ կիրառելու տեսանկյունից:

Խորհրդակցության արդյունքներն ամփոփել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով պետական շինարարության գործընթացի ներկա փուլում եւս մեկ անգամ ընդգծել է զորավարժության անցկացման յուրաքնաչյուր բաղադրիչի կարեւորությունը: