Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է երկու լրագրողների` Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ն շանտաժի ենթարկելու փորձի համար, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Նշվում է, որ 68-ամյա Էրիկ Լորանն ու նրա ենթադրյալ համախոհն ու համահեղինակ Կատրին Գրասյեն փաստաբանի միջոցով միապետից 3 մլն եվրո են պահանջել` թագավորի մասին վարկաբեկող տեղեկություններով գիրքը չհրատարակելու խոստման դիմաց:
Մարոկկոյի իշխանությունները դիմել են Ֆրանսիայի ոստիկանություն, որն էլ սկսել է լրագրողներին հետևել : Նրանց հաջողվել է տեսանկարահանել մի հանդիպում, որի ժամանակ լրագրողներին է փոխանցվել գումարի մի մասը: Ռեստորանից դուրս գալու պահին էլ նրանց ձերբակալել են: