Հայտնի կոլումբիացի երգչուհի Շակիրան, ով կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեի կինն է, արգելել է իր ամուսնուն տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Շակիրան չի ցանկանում լքել Կատալոնիան: Իսկ Բարսելոնայից յուրաքանչյուր տեղափոխություն, նրա կարծիքով, մեծ բարդություններ կառաջացնի աստղային զույգի համար:
Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ պաշտպանի ծառայություններով հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը, քանի որ նրա թիմը մրցաշրջանի սկզբում լուջ խնդիրներ է ունենում պաշտպանությունում:
Պիկեն «մանկունյանցիների» կազնում հանդես է եկել 2004-08թթ.ի-ին: 2008թ.-ին 27-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է «Բարսելոնա» և աստիճանաբար դարձել թիմի հիմնական պաշտպաններից մեկը: