Երգչուհի Շաքիրան, որը համարվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի գագաթնաժողովի բացման ժամանակ կկատարի Ջոն Լենոնի Imagine երգը: Հանդիսավոր բացումը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին:
Կոլումբիացի երգչուհու խոսքով` Սիրիայում հումանիտար աղետալի վիճակի և փախստականների հիմնախնդրի ֆոնին անհրաժեշտ է վերհիշել այս երգի պատգամը:
Սեպտեմբերի 25-ից սկսած, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ելույթ կունենան համաշխարհային առաջնորդները, այդ թվում Ֆրանցիսկոս Առաջինը, Բարաք Օբաման, Ֆրանսուա Օլանդը, Վլադիմիր Պուտինը և այլն: