Ամերիկացի աշխարհահռչակ բասկետբոլիստ Շաքիլ Օ’Նիլը ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի ոստիկանության պահեստազորի սպա է դարձել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Մարզիկն աշխատավարձ չի ստանա և չի օգտվի ոստիկանների սոցիալական առավելություններից: Օ’Նիլի հիմնական խնդիրը կլինի հասարակական գործունեությունը: Մասնավորապես, բասկետբոլիստը երեխաների առջև հանդես կգա իբրև լավ քաղաքացու օրինակ:
Օ’Նիլը ոստիկանությանն անդամագրվելու հայտ էր ներկայացրել դեռ նախորդ տարվա դեկտեմբերին: 42-ամյա ամերիկացին հաջողությամբ հաղթահարել է ֆիզիոլոգիական ու հոգեբանական բոլոր թեստերը:
Հիշեցնենք, որ Շաքիլ Օ’Նիլն իր կարիրան ավարտել է 2011թ.-ին: 1992-2011թթ.-ին նա 4 անգամ հռչակվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի չեմպիոն (NBA), ԱՄՆ-ի հավաքականի հետ դարձել է օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր: