տուն Լուրեր Շահեն Հարությունյանը հացադուլ է հայտարարել

Շահեն Հարությունյանը հացադուլ է հայտարարել

94
0

շահեն

«Նոյեմբերի 5»-ի գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի անչափահաս որդին՝ 17-ամյա Շահեն Հարությունյանը, քաղբանտարկյալներին ազատության պահանջով հացադուլ է սկսել: Հարությունյանը մի շարք ցուցապաստառներով հացադուլը սկսել է Ազատության հրապարակում: Նա հայտնել է, որ այսկերպ իր աջակցությունն է հայտնում քաղբանտարկյալներին:

Շահեն Հարությունյանը նշել է, որ նախնական տվյալով` ինքը հացադուլ կանի մինչեւ օգոստոսի 21-ը:

«Դրանից հետո, կախված վիճակից, քայլեր կձեռնարկեմ: Պայքարը այնպիսի բան է, որի դիմաց խաղ ու պար չկա»,- ասել է նա:

Լուսանկարը՝ Armtimes. com-ի: