2015 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության (ԴԱԾ) ՀՀ-ում սահմանապահ վարչության նորանշանակ պետ, գեներալ-մայոր Անատոլի Միխեևին և Ռուսաստանի ԴԱԾ սահմանապահ ծառայության դեպարտամենտի ղեկավար– ծառայության ղեկավարի տեղակալ, գեներալ-գնդապետ Նիկոլայ Կոզիկին:
Շնորհավորելով գեներալ-մայոր Միխեևին ստանձնած պարտակա-նությունների առիթով, ՀՀ պաշտպանության նախարարը նրան մաղթեց ծառայողական գործունեության նորանոր հաջողություններ և վստահեցրեց հայ-ռուսական համագործակցության հետագա զարգացման ամրապնդման վերաբերյալ: