տուն Լուրեր Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանին

Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանին

57
0

LybMX7LsIbvaXNybwnHJCzu8rA

Այսօր՝ նոյեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Հեֆֆերնին: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նոյեմբերի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու և դիակները վերադարձնելու ուղղությամբ միջազգային ջանքերը համակարգելուն ուղղված հնարավոր քայլերը: