տուն Լուրեր Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի դեսպանին

Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի դեսպանին

103
0

loJ4fRYLw3CixJVEnYU8cMXxXq

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունին:

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթելով նրան նորանոր հաջողություններ պատասխանատու առաքելության մեջ, և հույս է հայտնել, որ հայ-չինական ռազմաքաղաքական երկխոսությունը կշարունակվի երկկողմ հարաբերությունների ամրապնդման և համագործակցության ոլորտների ընդլայնման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ: