տուն Լուրեր Սեյրան Օհանյանն այցելել է զոհված զինծառայողի ընտանիքին

Սեյրան Օհանյանն այցելել է զոհված զինծառայողի ընտանիքին

104
0

seryanՓետրվարի 18-ը եզդիական տոնացույցում նշվում է որպես «Հարության» տոն: Եզդի ժողովրդի տոնի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելեց Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղ, որտեղ բնակվում է 2015թվականի դեկտեմբերի 18-ին հերոսաբար զոհված ժամկետային զինծառայող Սիդար Ալոյանի ընտանիքը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, արժեւորելով «Արիության համար» մեդալի ասպետի սխրանքը եւ իր խորին երախտագիտությունը հայտնելով քաջարի մարտիկին դաստիարակած ընտանիքի անդամներին, պաշտպանության նախարարն ընդգծեց, որ հայ եւ եզդի ժողովուրդների եղբայրությունը եւ համագործակցությունը դարերի պատմություն ունի եւ այդ եղբայրության լավագույն դրսեւորումն այսօր՝ հայրենյաց սահմանների պաշտպանության ժամանակ հայ եւ եզդի զինծառայողների ցուցաբերած արիությունն ու անձնվիրությունն են:

Շնորհակալություն հայտնելով պաշտպանության նախարարին այցելության համար եւ ընգծելով, որ զավակի կորուստը խոր վիշտ է պատճառել իրենց՝ Ալոյանների ընտանիքի անդամները հավաստիացրեցին, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարի նմանաբնույթ այցելությունները սփոփում եւ մխիթարում են:

Սեյրան Օհանյանը հավաստիացրեց զոհված զինծառայողի հարազատներին, որ առաջիկայում պաշտպանության նախարարությունը կանի հնարավոր ամեն ինչ, Ալագյազ գյուղում Սիդար Ալոյանի հիշատակը հավերժացնելու համար: