տուն Լուրեր Սեյրան Օհանյանը վստահ է Հայրենիքի սահմանները բարձր մակարդակով պաշտպանելու հարցում

Սեյրան Օհանյանը վստահ է Հայրենիքի սահմանները բարձր մակարդակով պաշտպանելու հարցում

114
0

11911454_10205974165365606_1067744198_n

Բաքվում Եվրոպական խաղերի ավարտից հետո Ադրբեջանը կրկին ապակայունացնում է իրավիճակը եւ սրացնում լարվածությունը թե՛ հայ­ադրբեջանական, թե՛ արցախա­ադրբեջանական սահմանին, հայտնում է «Արմենպրես»-ը:

11920370_10205974165405607_1696644566_n

«Այս տարվա սկզբին նույն լարվածությունը շարունակվում էր նույն կերպ, ինչպես նախորդ տարի օգոստոսին: Այն թուլացավ Եվրոպական առաջին խաղերի իրականացման ժամանակահատվածում: Խաղերից հետո ակնկալում էինք, որ սրացումներ կլինեն: Այս տարի հակառակորդը փորձում էր հեռահար տարբեր տրամաչափի ականանետերից կրակել: Կրակում են՝ 60, 80, 120 մմ տրամաչափի ականանետերից»,­ «Արմենպրես»­ի փոխանցմամբ` օգոստոսի 21­ին «Բազե» երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` հավելելով, որ հայկական կողմը պատասխանում է միայն դիպուկահարների կրակոցներին եւ արժանի հակահարված տալիս հակառակորդի արկածախնդրություններին:

Նախարարը շեշտեց, թե խորապես համոզված է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջությունը որեւէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հետ: «Մեկ անգամ գտնվել ենք պարտադրանքի իրավիճակում և դրանից պատերազմը հաղթանակած ենք լուծել: Եթե անհրաժեշտություն լինի, հայկական զինված ուժերը կրկին բարձր մակարդակով կպաշտպանեն Հայրենիքի սահմանների անվտանգությունը»,- ասաց նա: