տուն Լուրեր Սեյրան Օհանյանը` սահմանամերձ Կոթիում. Առավոտ

Սեյրան Օհանյանը` սահմանամերձ Կոթիում. Առավոտ

98
0

koti

Առավոտը գրում է.

Այսօր`նոյեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղում մասնակցել է գյուղի բնակիչ Մայիս Սեփխանյանի հուղարկավորության արարողությանը: Հանգուցյալը Ս. Օհանյանի կնոջ`Ռուզաննա Խաչատրյանի մորաքրոջ աղջկա ամուսինն է: Հոգեհացի ժամանակ Ս. Օհանյանը շուրջ 10 րոպեանոց ելույթ է ունեցել, որի ժամանակ շեշտել է կոթեցիների դերը հայրենիքի պաշտպանության գործում:

Պաշտպանության նախարար աշխատելու տարիներին Սեյրան Օհանյանը սերտ կապերի մեջ է եղել Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի հետ,օգնել է այդ գյուղերի հիմնահարցերի լուծմանը: