Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այս մասին Интерфакс գործակալությանը սեպտեմբերի 11-ին հայտնել է ՌԴ կառավարության աղբյուրը: «Առաջիկայում Օհանյանը կազատվի պաշտպանության նախարարի պաշտոնից: Նա կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը», – ասել է գործակալության զրուցակիցը: ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ավելի վաղ հայտարարել էր, որ կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի անունը կհայտարարվի հոկտեմբերի 14-ին` Երևանում կայանալիք ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում: Բորդյուժայի խոսքով` նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչն է նշանակվելու:
տուն Լուրեր Սեյրան Օհանյանը կփոխարինի Նիկոլայ Բորդյուժային ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում. Интерфакс