տուն Լուրեր Սեյրան Օհանյանը՝ սահմանում տիրող իրավիճակի մասին

Սեյրան Օհանյանը՝ սահմանում տիրող իրավիճակի մասին

56
0

seyran_Ohanyan

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ամփոփիչ ասուլիս էր հրավիրել:   Նախարարը սկզբում ամփոփեց ՊՆ 2014 գործունեությունն ու դրա արդյունքները, որից հետո անդրադարձավ սահմանում տիրող իրավիճակին:  «Ես երկար եմ խորհել հակառակորդի սանձարձակությունների կանխարգելման մասին և ուզում եմ խոստովանել, որ որևէ այլ մեթոդ չեմ գտել, ուստի ստիպված ենք որդեգրել վաղուց փորձվածը` կանոնավոր ծեծի մեթոդը: Դատելով Ադրբեջանի որդեգրած գործելաոճից` այդ երկրի ղեկավարությունը որոշել է աննախադեպ լարվածության մեջ պահել ՀՀ և ԼՂ սահմանները ու պարտադրել քաղաքական զիջումներ: Ադրբեջանը որդեգրել է գերռազմականացման քաղաքականությունը` սեփական ժողովրդի մեջ սերմանելով ատելություն հայ ժողովրդի նկատմամբ: Ադրբեջանը իրականացրել է դիվերսիոն-հետախուզական գործողություններ, դիպուկահարների պատերազմ, որը կրում է և դիտավորյալ, և քողարկված բնույթ ու նպատակ ունի սրել իրավիճակը»,- ասաց Սեյրան Օհանյանը: