Զինծառայողներից մի քանիսը տեսել են, թե ինչպես է ինքը արագ վազում, բայց չի ստացվել կանխարգելել,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ Սեյրան Օհանհանը` խոսելով Ադրբեջանում գերի ըն կած զինվողրի մասին:
«Պատճառների վերաբերյալ նախարարն ասաց, որ ծառայողական քննություն է նշանակված և քրեական գործ է հարուցված ու ընթացքում ամեն ինչ կպարզաբանվի: Քանի որ ինքն այստեղ չէ, մենք պիտի կարողանանք ընտանիքի միջոցով այդ ստորաբաժանումների անձնակազմի միջոցով բացահայտել իրողությունը, ինչի մասին անկասկած կտեղեկացնենք հանրությանը»,- իր խոսքում ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է լուրերին, որ զինվորի նկատմամբ ճնշումներ են եղել, Օհանյանն ասաց, որ եթե եղել են, ապա եղել են ընտանիքում:
«Ես նախնական կարող եմ ասել, որ իր և իր ծնողների միջև լարվածություն է եղել: Սպաների կողմից վատ վերաբերմունքը բացառում եմ, քանի որ նա պայմանագրային զինծառայող էր, ծառայել է առանձին, փոքր ստորաբաժանման մեջ»,- ասաց նախարարը:
Վերջինը բացառեց նաև զինվորի առևանգման տարբերակը, քանի որ, նրա խոսքով, դեպքից 15 րոպե առաջ այդ վայրում եղել է հրամանատարությունը և իրականացվել է «Գոյամարտ» հեռուստածրագրի նկարահանումը: