տուն Լուրեր «Սևազգեստներին» պետք է տեղորոշել, ծաղկավոր «բաբոչկան» կապել և ճանապարհել

«Սևազգեստներին» պետք է տեղորոշել, ծաղկավոր «բաբոչկան» կապել և ճանապարհել

119
0

Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ թավշյա, ոչ բռնի հեղափոխություն, դրանից հետո մի շարք ուժեր, այդ թվում՝ նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող, փորձեցին իրենց համար ՀՀ-ում քաղաքական գործունեության համար որոշակի դաշտ ստեղծել, ինչը բնական է ժողովրդավարական ցանկացած երկրի համար: Այս մասին այսօրվա Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ մեկ տարվա գործունեության և փորձերի ընթացքում այդ ուժերը վերջնականապես հասկացան, որ անդառնալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում․ «Վերջին շրջանում մենք տեսնում ենք դրսևորումներ, որ որոշ հուսահատ շրջանակներ որոշել են ՀՀ-ում իրականացնել բռնության և բռնության լեգիտիմության քարոզ,- ասաց Փաշինյանը՝ նշելով: — Եվ նույնիսկ տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքը հետևյալն է՝ ահա իրենք պատրաստվում են ՀՀ-ում բռնությամբ քաղաքական հարցեր լուծել: Եվ այս հռետորիկան գնալով ավելի կազմակերպված բնույթ է ստանում: Նույնիսկ մենք օպերատիվ տեղեկություն ունենք, որ այդ շրջանակների որոշ հատվածը մտադիր է, այսպես ասած, սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն և որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել և լկտի պահվածքով աչքի ընկնել: Ես ուզում եմ ասել, որ այս պայմաններում իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա և կոշտ հակահարված պետք է տա նման երևույթներին»։

Նրա խոսքով` սևազգեստներին պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր «բաբոչկան» կապել և ճանապարհել վառ ծաղիկներով բնականոն, քաղաքակիրթ, օրինական կյանք: