տուն Լուրեր Սևանի գաղութի «ֆերշերը» կալանավորին թմրանյութ տանելիս բռնվել է

Սևանի գաղութի «ֆերշերը» կալանավորին թմրանյութ տանելիս բռնվել է

162
0

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի և քրեակատարողական ծառայության աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, մայիսի 5-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում,  հիմնարկի բուժակ, արդարադատության ենթասպա Կ․ Մ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերել են «B 8» գրառմամբ օվալաձև, սպիտակ 3 դեղահաբ՝ ընդhանուրը 1,1 գրամ քաշով։  Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։