տուն Լուրեր Սևան-Գեղամավան ճանապարհին. վարորդը մահացել է մեքենայի շրջվելու հետևանքով

Սևան-Գեղամավան ճանապարհին. վարորդը մահացել է մեքենայի շրջվելու հետևանքով

125
0

Օգոստոսի 24-ին, ժամը 11:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղամավան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Գեղամավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Mercedes E 320» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Հ., ծնված 1990թ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների և շտապօգնության կանչի վայր հասնելը՝ քաղաքացին մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: