տուն Լուրեր Բլոգ Սերժ Թանկյանը երկար տարիներ զբաղվել է ոսկերչությամբ

Սերժ Թանկյանը երկար տարիներ զբաղվել է ոսկերչությամբ

110
0
52
Պարզվում է, որ մեր հայրենակից, աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանը երկար տարիներ զբաղվել է ոսկերչությամբ։ Ինչպես գրում է ինքը Սերժը, նա 11 տարեկանից օգնել է հորեղբորն իր ոսկերչական բիզնեսում: Համալսարանն ավարտելուց հետո երկար ժամանակ աշխատել է նրա հետ: Ասում է, որ նրանից շատ բան է սովորել առեւտրի, բիզնեսի եւ կյանքի մասին: Այժմ Թանկյանները համատեղ ուժերով Leon’s of Beverly Hills ոսկերչական տան հովանու ներքո թողարկում են Սերժ Թանկյանի անվանական հավաքածուն։ Զարդերի լավ վաճառք ապահովելու նպատակով երգիչը նաեւ մի հնարք է մտածել՝ զարդատուփերի վրա լինելու է միլիոնավոր երաժշտասերների կուռքի ստորագրությունը։