տուն Լուրեր Սերժ Թանկյանն ու Ազնավուրը միացել են Գյումրիի անօթևաններին օգնելու ակցիային

Սերժ Թանկյանն ու Ազնավուրը միացել են Գյումրիի անօթևաններին օգնելու ակցիային

108
0

Serj-Tankian

«System of a Down» խմբի անդամ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել Գյումրու անօթևաններին օգնելու նպատակով կազմակերպած ակցիայի վերաբերյալ:

«Հենց նոր ստացա այս նամակը և կարծում եմ՝ հայտնի արվեստագետի և մի խումբ ակտիվիստների այս նախաձեռնությունը լավ նպատակի համար է: Մենք նույնպես ուսումնասիրել ենք չափանիշներին չհամապատասխանող այն պայմանները, որոնցում Գյումրու բնակիչներն ապրում են, և աշխատում ենք նրանց աջակցելու ուղղությամբ»:

Ակցիային միացել է նաև Շառլ Ազնավուրը, ով նույնպես այս առիթով ֆեյսբուքյան գրառում է կատարել:

«Դրամահավաքը նախաձեռնել են մի խումբ երիտասարդներ՝ գյումրեցի 13 անօթևան ընտանիքների բնակարանով ապահովելու համար։ Նախատեսվում է մինչև մարտի 20-ը հանգանակել 120.000 ֆունտ ստեռլինգ»:

Դրամահավաքի շրջանակներում դաշնակահար Տիգրան Համասյանը օրերս բարեգործական համերգով հանդես եկավ Գյումրիում:

Ակցիան այնքան հնչեղություն է ստացել, որ դրան անդրադարձել է նաև Aljazeera հեռուստաընկերությունը.