«System of a Down»-ի համերգային շրջանառության գագաթնակետը՝ Երեւանում անվճար մեծ համերգով, որտեղ խումբը երբեք ելույթ չի ունեցել, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հիշատակ կլինի: Այս մասին Asbarez-ին տված հարցազրույցում ասել է «System of a Down» ռոք-խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը:
«Գրեմմի»-ի արժանացած խմբի՝ «Wake Up the Souls» անվանումով շրջագայությունը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, մեկնարկելու է ապրիլի 6-ին, Լոս Անջելեսում: Այնուհետեւ երաժիշտները կմեկնեն Լոնդոն, Քյոլն, Բրյուսել, Ամստերդամ եւ Մոսկվա, իսկ ապրիլի 23-ին անվճար համերգ կտան Երեւանի Հանրապետության հրապարակում:
Մանրամասները կարող եք ընթերցել այստեղ: