Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է հայ-ռուսկան դաշնակցային հարաբերությունների առանցքային թեմաները, որոնք վերաբերում են ատոմային և նավթագազային ոլորտներին։ Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։
«Հաշվի առնելով այն, որ հունվարի 2-ին Հայաստանը միացել է Եվրասիական տնտեսական միությանը, երկու պետությունների առաջնորդները կարծիքներ են փոխանակել ինտեգրացիոն հետագա գործընթացների վերաբերյալ», — ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Պուտինն ու Սարգսյանը համաձայնեցրել են Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին համատեղ մասնակցությունը։
Չի ասվում, թե ում նախաձեռնությամբ է եղել հեռախոսազրույցը։