Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն այսօր` մայիսի 16-ին կհանդիպեն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` քննարկելու Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը, ուր ապրիլին կտրուկ սրվեց իրավիճակը, հայտնում է Ռիա Նովոստին:
Սպասվում է, որ բանակցությունները կուղեկցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների`Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, ովքեր կոչված են գտնել Ղարաբաղյան հակամարտության լուծում:
Մոսկվայում ակնկալում են, որ Վիեննայի մայրաքաղաքում հանդիպումը կնպաստի հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և պայմաններ կստեղծի բանակցությունների համար: