ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 26-ին մի շարք օրենքներ է ստորագրել:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ստորագրվել են մասնավորապես, Ազգային ժողովի ընդունած հետեւյալ օրենքները.
— «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին,
— «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին,
— «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին,
«Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին: