Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է բժշկության եւ հարակից ոլորտների զարգացման գործում Նոբելյան մրցանակի արժանացած Ահարոն Չեխանովերին, Ադա Յոնաթին, Դեն Շեխտմանին, Ջոն Ռոբին Ուորենին, Էյ-իչի Նեգիշին:
Գիտության ասպարեզում ամենաբարձր պարգեւի արժանացած գիտնականները Հայաստան են ժամանել Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կազմակերպած «Նոբելյան օրեր Երեւանում» գիտական միջոցառման շրջանակներում:
Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում գիտության, մասնավորապես՝ բժշկության եւ հարակից ոլորտների զարգացմանը վերաբերող հարցեր: