Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային եւ նրա հետ քննարկել Դուշանբեում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված որոշումների կատարման ընթացքին եւ Կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնայնություններին վերաբերող հարցեր:
ՀՀ նախագահը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են Կազմակերպության հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերին:
Սերժ Սարգսյանը եւ Նիկոլայ Բորդյուժան քննարկել են վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում հրադադարի խախտման հետեւանքով առաջացած իրավիճակը: