տուն Լուրեր Սերժ Սարգսյանն ընդունել է Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչներին

Սերժ Սարգսյանն ընդունել է Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչներին

67
0

serzՍահմանադրական բարեփոխումների շուրջ ՀՀ Նախագահի նստավայրում քաղաքական ուժերի հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 27-ին հանդիպում է ունեցել Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանի, Մասիս Այվազյանի, Անժելա Խաչատրյանի և Հովհաննես Ղազարյանի հետ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: