տուն Լուրեր Սերժ Սարգսյանն ազգային շահի հետ կապված ավելորդ գլխացավով իրեն չի ծանրաբեռնում....

Սերժ Սարգսյանն ազգային շահի հետ կապված ավելորդ գլխացավով իրեն չի ծանրաբեռնում. Վերլուծաբան

119
0

Serj-Sargsyan2

Araratnews-ը  Սերժ Սարգսյանի՝ երեկ ԵՏՄ-ի վերաբերյալ արված հայտարարության մասին զրուցել է վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանի հետ:

-Սերժ Սարգսյանը երեկ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է նաև Եվրասիական տնտեսական միության Հայաստանի անդամակցությանը՝ նշելով, որ ՀՀ անդամակցությունը ԵՏՄ-ին որևէ կերպ չի սպառնում Հայաստանի քաղաքական անկախությանը: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Սերժ Սարգսյանի քաղաքական մտքի խորությունը զիջում է միայն իր տնտեսական գործուն հանճարին։ Մի կողմ թողնելով, մարդու իրավունքների, ժողովրդավարության, իրավունքի մասին հերթապահ կեղծարարությունը՝ անցնենք մեզ համար ամենակարևոր դրույթին։ Իբր ԵՏՄ անդամակցումը չի սպառնում Հայաստանի քաղաքական անկախությանը։ Տարօրինակ չէ՞արդյոք, որ դրա հիմնադիրներ Լուկաշենկոն և Նազարբաևը բազմիցս խոսքով և գործողությամբ արտահայտվել են այդ վտանգի մասին, ուկրաինացիները հազարավոր կյանքեր և տարածք են զոհում, որպեսզի այդ վտանգներից խուսափեն, իսկ Ս. Սարգսյանը վտանգ չի տեսնում։ Ռուս մեկնաբանների ճնշող մեծամասնությունը նշում է, որ դա մեկ միասնական ինքնիշխան կենտրոնի ձևավորմանն է ուղղված, իսկ Ս. Սարգսյանը տեղյակ չէ։ Ըստ որում, մեզ հրամցվում է այն ճղճիմ պատկերացումը, թե պետականությունը դա զուտ խորհրդանիշներն են և դրանք մեզանից չեն խլում։ Բնականաբար Ռուսաստանը դեմ չէ ՄԱԿ-ում մի քանի ձայնով հանդես գալ, կամ կարևոր երկրներում մի քանի դեսպանատուն ունենալ։ Ստալինն էլ դեմ չէր, ի միջ այլոց։ Բայց ինքնիշխանություն չի հանդուրժում։ Նույնիսկ զուտ տնտեսական տեսակետից այս միության հետևանքներն անընդունելի են, քանզի հանգեցնելու են գերարագ հայաթափմանը՝ կայսրության խորքերը բնակչության տեղաշարժին։ Բայց, փաստացի, նախագահին դա չի հետաքրքրում՝ հարսի մարմնով փեսային լավություն անելու հին բարի ավանդույթին համաձայն, նա իր և իր ընտանիքի ապահովության պատասխանատուն է համարում իրեն, և ազգային շահի հետ կապված ավելորդ գլխացավով իրեն չի ծանրաբեռնում։

Արմեն Մկրտչյան