Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու մարտի 19-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ՀՀ Նախագահի այցի շրջանակներում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ: