Սերժ Սարգսյանը եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 19-ին եւ 20-ին այցելել են ԼՂՀ հյուսիսարեւելյան եւ հարավային հատվածներում տեղակայված մի շարք զորամասեր, խորհրդակցություն անցկացրել հրամանատարական կազմի հետ:
Ինչպես հայտնել են նախագահական նստավայրից, քննարկվել են Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակին եւ զինվորների ծառայության ընթացքին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահներին ուղեկցել են հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարները, բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչներ: