տուն Լուրեր Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ

89
0

Serj-Sargsyan42

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին, որտեղ նաեւ հանդես կգա ելույթով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայություննը:

Նյու Յորքում մեր երկրի ղեկավարը նաեւ կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, կմասնակցի ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին նվիրված գագաթաժողովին:

Այցի շրջանակում նախատեսված են Հայաստանի նախագահի մի շարք երկկողմ հանդիպումներ: Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ ամերիկացի խոշոր ներդրողների եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

ԱՄՆ Կոնգրեսում Սերժ Սարգսյանը կմասնակցի «Ռաուլ Վալենբերգ» միջազգային հիմնադրամի կողմից կազմակեպված ճաշին, որտեղ նաեւ ելույթ կունենա:

Նախագահը կհանդիպի նաեւ ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: