«Սերժ Սարգսյանի խոսքերը երբեք պետք չէ լուրջ ընդունել եւ հավատալ նրա խոսքերին: Այս անձը մշտապես ստել է եւ այդ ստերի մեջ է մտնում նաեւ այսպիսի հայտարարություն: Մենք այսօր ունենք Թալիշ գյուղ, որի բնակչությունն այնտեղ ապրելու հնարավորություն չունի»,- այսօր Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամին, անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի` կորցրած տարածքների մասին հայտարարություններին` ասաց «Ժառանգություն»խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Սերժ Սարգսյանը, հիշեցնենք ապրիլյան պատերազմի առաջին օրերին հայտարարեց, որ հայկական կողմը կորցրել է ընդամենը 200-300 մետր տարածք, իսկ մի քանի օր առաջ` Վիեննայից վերադառնալիս, Սարգսյանն ասաց` կորցրել ենք 800 հա տարածք, որը չունի ռազմավարական նշանակություն:
Զարուհի Փոստանջյանի պնդմամբ` հայկական կողմը կորցրել է ոչ միայն տարածք, այլեւ գյուղ, որովհետև թալիշցիները հնարավորություն չունեն այնտեղ վերադառնալ:
Առավել մանրամասն` տեսանյութում: