«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե Սերժ Սարգսյանի` Կորեայում անցկացրած արձակուրդի համար որքա՞ն գումար է ծախսվել և ո՞վ է նրա հետ եղել։ «Նախագահի արձակուրդը և դրա հետ կապված սպասարկումը հիմնավորվում է օրենսդրությամբ, նա կարող է օգտվել իրեն ամրացված տրանսպորտից և անվտանագությունից։ Տեղեկացնեմ, որ երբևիցե նախագահի արձակուրդներին, բացի նրա անվտանգության աշխատակիցներից, ոչ ոք նրա հետ չի մեկնում։ Ես կարող եմ Ձեզ վստահեցնել, որ պետական բյուջեից որևէ ծախս նախագահի արձակուրդի վրա չի արվել»,- նշեց Վիիգեն Սարգսյանը։ Փոստանջյանը հետաքրքրվեց նաև, թե 2014-ին քանի՞ ներում է շնորհվել ՀՀ-ում: «Քանի՞ ներում է շնորհվել և ինչո՞ւ ներում շնորհվեց Սուրիկ Խաչատրյանի մերձավոր հարազատներին»,- հետաքրքրվեց պատգամավորը։ Վիգեն Սարգսյանի պատասխանը կարճ էր. նա նկատեց, որ անհատական ներում շնորհելու դեպքում որևէ այլ բացատրություն չի լինում, քանզի դա Սերժ Սարգսյանի` Սահմանադրությամբ տրված բացարձակ լիազորությունն է, իսկ ընդհանուր առմամբ, տարվա կտրվածքով ներում է շնորհվել 15-20 մարդկանց։
տուն Լուրեր Սերժ Սարգսյանի` Կորեայում անցկացրած արձակուրդի համար պետբյուջեից ծախս չի արվել. Վիգեն Սարգսյան