տուն Լուրեր Սերժ Սարգսյանի կարգադրությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը գործընկեր կազմակերպություն է ճանաչվել

Սերժ Սարգսյանի կարգադրությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը գործընկեր կազմակերպություն է ճանաչվել

102
0

սերժ3

ՀՀ Նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ Նախագահի կարգադրությամբ  Հայաստանի երիտասարդական հիմնադրամը գործընկեր կազմակերպություն է ճանաչվել։

Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մայիuի 19-ի ՆՀ-118-Ն հրամանագրով հաuտատված` Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեից Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հաuարակական կազմակերպություններին որպեu դրամաշնորհներ հատկացնելու կարգի 5-րդ կետը և նկատի ունենալով որպեu գործընկեր կազմակերպություն հանդեu գալու Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համաձայնությունը.

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ճանաչել գործընկեր կազմակերպություն և նրան վերապահել 2015 թվականի ընթացքում հաuարակական կազմակերպությունների միջև դրամաշնորհային մրցույթների կազմակերպման իրավաuությունը: