Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումների եւ այցերի մասին հայտարարվում է պատշաճ կարգով եւ ժամանակին: Այս մասինNEWS.am-ի թղթակցին ասել է նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը՝ մեկնաբանելով մամուլի տեղեկությունները, թե Ղարաբաղյան հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հնարավոր է՝ հանդիպում կայանա:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահՊիեռ Անդրիոն Բաքվում նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները աշխատում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ: Նրա խոսքով, դեռեւս որեւէ կոնկրետ բան չկա համանախագահների՝ տարածաշրջան կատարելիք այցի մասին: