տուն Լուրեր Սերժ Սարգսյանը շնորհավորել է բժիշկ Սուրեն Զոհրաբյանին 95-ամյակի առթիվ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է բժիշկ Սուրեն Զոհրաբյանին 95-ամյակի առթիվ

117
0

default

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ Սուրեն Զոհրաբյանին՝ ծննդյան 95-րդ տարեդարձի առթիվ:

«Դուք մեր բժշկագիտության այն երախտավորներից եք, ովքեր ճանաչվել և գնահատվել են նաև արտերկրում: Բարձր գնահատականի է արժանի Ձեր ներդրումը ազգային բժշկագիտության զարգացման, մեր երկրում նյարդավիրաբուժության հիմնադրման գործում:

Ձեր կյանքի շուրջ յոթանասունհինգ տարիները Դուք նվիրել եք մարդասիրական ամենաբարձր առաքելություններից մեկին, հանդես եկել որպես բարդագույն վիրահատական միջամտությունների հեղինակ:

Ուրախալի է, որ այսօր էլ նույն ավյունով շարունակում եք Ձեր կարևոր աշխատանքը և մանկավարժական շնորհակալ գործունեությունը:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք»,-ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում: