տուն Լուրեր Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ազգային արխիվի տնօրենին

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ազգային արխիվի տնօրենին

82
0

Serj-Sargsyan1.....

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ, մաղթել նրան քաջառողջություն, անսպառ եռանդ եւ նորանոր հաջողություններ իր գործունեության մեջ:

«Դուք նշանակալի ավանդ եք ներդրել մեր երկրում արխիվային գործի կազմակերպման եւ զարգացման ասպարեզում, որակական նոր մակարդակի բարձրացրել Հայաստանի ազգային արխիվի աշխատանքը: Հեղինակել եք հայ ժողովրդի նորագույն պատմությանն առնչվող արժեքավոր գիտական աշխատություններ»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական հեռագրում: