տուն Լուրեր Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլուն

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլուն

56
0

serj

Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գիորգի Կվիրիկաշվիլուն՝ Վրաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

«Մեր երկրների միջև ավանդական և բարեկամական երկխոսությունը, փոխշահավետ գործընկերությունն ու բազմաբովանդակ համագործակցությունը բխում են մեր ժողովուրդների հազարամյակներով հղկված բարիդրացիական հարաբերություններից:

Լիահույս եմ, որ երկուստեք գործադրվող ջանքերի շնորհիվ դրանք այսուհետ ևս կշարունակեն զարգանալ լիակատար փոխվստահության մթնոլորտում` նպաստելով մեր բարեկամ երկրների և ժողովուրդների բարեկեցությանն ու առաջընթացին»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում: