տուն Լուրեր Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել հրեական համայնքին

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել հրեական համայնքին

77
0

Serj-Sargsyan1Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ հրեական նոր տարվա` Ռոշ ա Շանայի կապակցությամբ։

«Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ:

Թող այս նոր տարին Հայաստանի հրեական համայնքի եւ ողջ հրեա ժողովրդի համար լինի խաղաղության, բարեկեցության եւ հաջողությունների տարի: Թող ավելի ամրապնդվեն մեր ժողովուրդների միջեւ առկա դարավոր կապերն ու փոխըմբռնումը:

Այս պայծառ տոնի առթիվ մեր հրեա հայրենակիցներին եւ ողջ հրեա ժողովրդին մաղթում եմ ամենայն բարիք եւ առաջընթաց»,- ասվում է ուղերձում: