տուն Լուրեր Սերժ Սարգսյանը պետական պարգևներով խրախուսել է մի խումբ ազատամարտիկների

Սերժ Սարգսյանը պետական պարգևներով խրախուսել է մի խումբ ազատամարտիկների

116
0

Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Արցախյան ազատամարտում տարած հաղթանակներում նշանակալի ներդրում ունեցած 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որի ժամանակ Հանրապետության Նախագահը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած նվիրումի համար մի խումբ ազատամարտիկների խրախուսել է պետական բարձր պարգևներով: