տուն Լուրեր Սերժ Սարգսյանը նոր դատավորներ է նշանակել

Սերժ Սարգսյանը նոր դատավորներ է նշանակել

150
0

Serj-Sargsyan

Սերժ Սարգսյանի փետրվարի 19­ի հրամանագրերով նոր դատավորներ են նշանակվել: ՀՀ Նախագահի հրամանագրով Աշոտ Խաչիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Դադարեցվել են նրա՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով` Սամվել Ուզունյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով` Տիգրան Սահակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: