տուն Լուրեր Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Աշխատանքի օրվան նվիրված միջոցառմանը (լուսանկարներ)

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Աշխատանքի օրվան նվիրված միջոցառմանը (լուսանկարներ)

99
0

17370

Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել Աշխատանքի օրվա կապակցությամբ «Գրանդ հոլդինգ» ընկերության կազմակերպած հայ աշխատավորի մեծարման միջոցառմանը, որին մասնակցել է ընկերության 7000 աշխատակից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի սիգարետի արտադրամասի մեքենավար-կարգավորող Վահրամ Մկրտիչևին Հանրապետության Նախագահը պարգևատրել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով: