Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն՝ մասնակցելու Մադրիդում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) տարեկան համագումարին և ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողովին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպում կունենա նաև ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի հետ: