տուն Լուրեր Սերժ Սարգսյանը «քցեց» ՀՀԿ-ին

Սերժ Սարգսյանը «քցեց» ՀՀԿ-ին

46
0

Serj-Sargsyan2

«Եթե ՀՀԿ-ն ունենա մեծամասնություն խորհրդարանում՝ հատկապես մեծամասնական պատգամավորների հաշվին, ապա կձեւավորի իր կառավարությունը: Ես չեմ բացառում, որ, ի վերջո, վարչապետ կդառնա Սերժ Սարգսյանը, եւ գործադիր իշխանության բոլոր լծակները կտեղափոխվեն ՀՀ նախագահի դաշտից դեպի վարչապետ: Սա կարծում եմ շատ բնական զարգացման սցենար է»,– «Ա1+»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Վերջինիս այս հայտարարությունը ինքնին հակասում է Սերժ Սարգսյանի ավելի վաղ արած հայտարարությանը: Ինչպես հայտնի է Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնած Սարգսյանը վստահեցրել էր, որ չի հավակնում ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի, եւ ո՛չ էլ ԱԺ նախագահի պաշտոնին: Հիմա, սակայն, Սերժ Սարգսյանը կարծես թե ՀՀԿ-ականների շուրթերով «սպառնում է»՝ եթե փոփոխությունները չանցնեն, ապա ինքը կդառնա վարչապետ:

Մինչդեռ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը վստահեցնում է, թե Սերժ Սարգսյանի խոստումն ուժի մեջ է, եւ նա հստակ հայտարարել  է, թե չի հավակնում վերը նշված պաշտոններին: «Հանրապետության նախագահն հենց այնպես խոսքեր չի ասում»,- նշեց Ալեքսանյանը: Այդ դեպքում, ինչու՞ Դավիթ Հարությունյանը նման տեսակետ հայտնեց՝ հարցրեցինք Լեռնիկ Ալեքսանյանին: «Էդ պիտի  Դավիթ Հարությունյանին հարցնեք, ես համարում եմ, կարծում եմ, եթե հանրապետության նախագահը հայտարարություն է արել, այն էլ անձնական հայտարարություն, ապա այն, կարծում եմ, ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ ուրիշ հայտարարություն չի արել: Ես ուրիշի ասածը ո՞նց մեկնաբանեմ, կարող է դա Դավիթ Հարությունյանի ցանկությունն է»,- ի պատասխան ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատագամավորը: Ճշտող հարցին, թե սպասվո՞ւմ է, որ Սերժ Սարգսյանն այլ հայտարարություն անի, Լեռնիկ Ալեքսանյանը նկատեց. «Ես չեմ կարծում, որ ինքն անձամբ այլ  հայտարարություն կանի: Ես ինչքան իրան ճանաչում եմ, գիտեմ, չեմ սպասում որ այլ հայտարարություն կանի: