տուն Լուրեր Սերժ Սարգսյանը իր պարտքերն է փակում. Իրավապաշտպանը Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման մասին

Սերժ Սարգսյանը իր պարտքերն է փակում. Իրավապաշտպանը Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման մասին

151
0

surik

Սուրիկ  Խաչատրյանի` Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակվելը չի զարմացրել իրավապաշտպան Վարդան Հարությունյանին: Այս մասին  Հարությունյանը նշեց araratnews.am-ի հետ զրույցում ու ընդգծեց` Սերժ Սարգսյանն այդ քայլով իր պատքեր է փորձում փակել:

«Ես զարմացած չեմ. Սուրիկ Խաչատրյանը պետք է լիներ մարզպետ: Այն մարդը, ով նշանակում է Սուրիկ Խաչատրյանին, այսինքն` Սերժ Սարգսյանը, այնքան պարտքեր ունի Սուրիկ Խաչատրյանին, որ վերջինս ինչ ուզի կարող է ունենալ, նույնիսկ ավելին, քան ինքը` Սերժը. Սերժը նրան և նրանց չափազանց շատ է պարտք, կատարում է իր պարտավորությունները»,-ասաց իրավապաշտպանը հավելելով, որ Հայաստանը ավազակապետական երկիր է և ավազակներն ամենաբարձր պաշտոններում են:

Շողիկ Գալստյան