տուն Լուրեր Սերժ Սարգսյանը ՀՀՇ ներկայացուցիչների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը

Սերժ Սարգսյանը ՀՀՇ ներկայացուցիչների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը

93
0

hhs

Սերժ Սարգսյանը շարունակում է սահմանադրական բարեփոխումների շուրջ հանդիպումներ և քննարկումներ ունենալ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, այդ գործընթացի շրջանակներում Հանրապետության Նախագահն այսօր հանդիպել է Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության ներկայացուցիչներ Ալեքսանդր Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի և Դավիթ Առաքելյանի հետ:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել էր «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Օրինաց երկիրը» կուսակցությունների ներկայացուցիչների հետ և քննարկել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը։