տուն Լուրեր Սերժ Սարգսյանը ՀՀ Զինված ուժերի կապի զորքերի նոր պետ է նշանակել

Սերժ Սարգսյանը ՀՀ Զինված ուժերի կապի զորքերի նոր պետ է նշանակել

104
0

PN

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի գնդապետ Թեմուր Շահնազարյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ։ Հրամանագրում, մասնավորապես, նշվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով` որոշում եմ.

Գնդապետ Թեմուր ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ»,– ասվում է հրամանագրում։