Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին ստորագրել է հրամանագիր Մհեր Պետրոսյանին ՀՀ վարչական դատարանի դատավոր նշանակելու վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 16-ի ԱԽ-20-Ե-22 եզրակացությունը` որոշում եմ.
Մհեր Պետրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր»: