Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 12-ին, հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:
Հանրապետության նախագահը, Վեհափառ Հայրապետը եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը հանդիպման ընթացքում քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը: Զրուցակիցները կարեւորել են պետություն-եկեղեցի ջանքերի համատեղումը՝ ի նպաստ համազգային կարեւորագույն խնդիրների ու առկա մարտահրավերների լուծման: Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ՀՀ Նախագահի հետ խոսել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն իրենց առաջիկա այցի մասին: